«Աթլետիկոն» պարտության մատնեց «Ժիրոնային» (տեսանյութ)

01:30   26 օգոստոսի, 2024

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց կատալոնական «Ժիրոնային» եւ պարտության մատնեց 3:0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանն ու իսպանացի կիսապաշտպաններ Մարկոս Լիորենտեն ու Կոկեն։

«Աթլետիկոն» 4 միավորով երրորդն է, «Ժիրոնան» ունի 1 միավոր եւ 18-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ժիրոնա»՝ 3:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 39, Մարկոս Լիորենտե, 48, Կոկե, 90+4



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.