«Բավարիան» մեկնարկային խաղում պարտության մատնեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

19:29   25 օգոստոսի, 2024

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

«Վոլֆսբուրգից» դուբլի հեղինակ դարձավ խորվաթ կիսապաշտպան Լովրո Մայերը։

«Բավարիայից» մրցակցի դարպասը գրավեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Ինքնագոլի հեղինակ դարձավ «Վոլֆսբուրգի» լեհ հարձակվող Յակուբ Կամինսկին։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 2:3 (տեսանյութ)

Լովրո Մայեր, 47, 11 մ, 55 - Ջամալ Մուսիալա, 19, Յակուբ Կամինսկի, 65, ինքնագոլ, Սերժ Գնաբրի, 82



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.