WTA-500. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

22:04   20 օգոստոսի, 2024

Աշխարհի 51-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մոնտերեյի WTA-500 շարքի մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 64-րդ ռակետ, իտալացի Էլիզաբետա Կոչարետոյի հետ եւ առավելության հասավ 7:6 (8:6), 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 46 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան։

Մոնտերեյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 922 հազար դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.