08:59 20 օգոստոսի, 2024Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 9 աստիճանով եւ առաջին անգամ 51-րդն է։
ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտության էր մատնել աշխարհի 10-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։ Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովային։
Ցինցինատիի մրցաշարի հաղթող, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան բարձրացել է երկրորդ տեղ՝ շրջանցելով ամերիկացի Կորի Գաուֆին։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
WTA, օգոստոսի 20
1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 10695 միավոր
2 (3). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 8016
3 (2). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6743
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 5931
5 (5). Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5168
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5160
7 (7). Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 3980
8 (9). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 3571
9 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3515
10 (11). Ելենա Օստապենկո (Լատվիա)՝ 3428
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.