«Մասթերս»․ Ալկարասի սենսացիոն պարտությունը

01:08   17 օգոստոսի, 2024

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պարտություն կրեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի մեկնարկում։

Իսպանացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ մրցելով աշխարհի 46-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ, որն առավելության հասավ 4:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 31 րոպե։

Երրորդ շրջանում Գաել Մոնֆիսի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.