14:48 14 օգոստոսի, 2024Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեի Ազգային ստադիոնում 30 հազար երկրպագուներ ողջունել են այդ երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնին՝ 21-ամյա արագավազորդ Լետսին Տեբոգոյին, հաղորդում է BBC-ն։
Փարիզի Օլիմպիական խաղերում Լետսիլ Տեբոգոն ոսկե մեդալ էր նվաճել տղամարդկանց 200 մետր վազքում՝ ցույց տալով 19,46 վայրկյան արդյունք։
Երկրորդ տեղը գրավել էր ամերիկացի Քենեթ Բեդնարեկը՝ 19,62։ Փարիզի Խաղերում 100 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Նոա Լայլզը գրավել էր երրորդ տեղը՝ 19,70։
Բոտսվանան առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց պատմության մեջ։
200 մետր վազքում աշխարհի ռեկորդը (19,19) եւ օլիմպիական ռեկորդը (19,30) պատկանում են լեգենդար ջամայկացի Ուսեյն Բոլթին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.