WTA-1000. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան (տեսանյութ)

12:02   14 օգոստոսի, 2024

Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։

Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 166-րդ ռակետ, կանադացի Բիանկա Անդրեեսկուի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոն, որն առաջին շրջանում ազատ էր։

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.