Հալկի եւ Վիտցելի՝ «Զենիթի» երկրպագուների հետ հանդիպմանը ոստիկանների օգնություն է պահանջվել

10:11   24 նոյեմբերի, 2012

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկն ու բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը Նեւայի «Գալերեյա» առեւտրի կենտրոնում հանդիպել են ակումբի երկրպագուների հետ։

Պետերբուրգյան ակումբի նորկները ինքնագրեր են բաժանել բոլոր ցանկացողներին։ Ակցիան անցկացրել է Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադիոնի հաղորդավար Կոնստանտին Անիսիմովը, հայտնում է «БалтИнфо»-ն։

Միջոցառումն անավարտ է մնացել երկրպագուների մեծ քանակության պատճառով։ Կազմակերպիչները նույնիսկ ստիպված են եղել դիմել ոստիկանների օգնությանը։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.