01:15 13 օգոստոսի, 2024Գնացել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով, բայց այս անցամ չստացվեց։ Կփորձեմ ոսկե մեդալը նվաճել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։
Օգոստոսի 12-ին Ամոյանը Հայաստանի թիմի հետ Փարիզից վերադարձավ հայրենիք։
Փարիզ-2024-ում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին։
«Տրամադրությունս այդքան էլ բարձր չի, քանի որ Փարիզում նպատակս ոսկե մեդալն էր։ Այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով։
Ինչ-որ մի բան չհերիքեց, չկարողացա ճիշտ գոտեմարտ անցկացնել կիսաեզրափակիչում եւ զրկվեցի եզրափակիչ գոտեմարտ անցկացնելու իրավունքից։
Շատ հաճելի է, որ հայրենիքում մեզ այսպես մեծ շուքով են դիմավորում։ Կուզեի ոսկե մեդալով վերադառնալ, որ ավելի շատ ուրախացնեի բոլորին։ Կփորձեմ ոսկե մեդալը նվաճել 2028 թվականի Խաղերում»,- ասաց Մալխաս Ամոյանը։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.