23:46 12 օգոստոսի, 2024Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի հիմնական փուլ։
Որակավորման եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 78-րդ ռակետ, բրիտանացի Հերիետ Դարթի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
Որակավորման առաջին շրջանում 21-ամյա հայ մարզուհին 6:3, 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսին։
Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.