11:34 12 օգոստոսի, 2024Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում անցկացված Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում նվաճել է 2 ոսկե և 6 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Արթուր Մելքումյանի գլխավորած թիմից եզրափակիչներում հաղթել են 52 կգ քաշային Էդուարդ Քարամյանը եւ 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Աստղիկ Խաչատրյանը (40 կգ), Սուրեն Բաբլումյան (42 կգ), Նարեկ Մխիթարյանը (46 կգ), Մենուա Ուլիխանյանը (48 կգ), Բագրատ Ղազարյանը (54 կգ) եւ Նարեկ Կիրակոսյանը (66 կգ)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.