ՄՕԿ նախագահը օլիմպիական դրոշը հանձնեց Լոս Անջելեսի քաղաքապետին, Թոմ Քրուզը ցատկեց «Ստադ դե Ֆրանսի» տանիքից (տեսանյութ)

01:42   12 օգոստոսի, 2024

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը վերադարձրեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն հանձնեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։

Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարության ընթացքում։

«Ստադ դե Ֆրանս» ստադիոնի տանիքից ցատկեց հոլիվուդյան կինոդերասան Թոմ Քրուզը, որը Լոս Անջելեսի քաղաքապետից վերցրեց դրոշը եւ նախապես նկարահանած տեսահոլովակի միջոցով այն հասցրեց ԱՄՆ-ի արեւմտյան ափ։

2028-ին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.