Ա Սերիայի 3 թիմ դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

09:03   12 օգոստոսի, 2024

Ա Սերիան ներկայացնող «Պարման», «Վենեցիան» ու «Կոմոն» չկարողացան հաղթահարել Իտալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի արգելքը՝ պարտվելով Բ Սերիայի ներկայացուցիչներին։

«Պարման» 0:1 հաշվով պարտվեց «Պալերմոյին»։ «Վենեցիան» 1:3 հաշվով պարտվեց «Բրեշիային»։ «Կոմոն» հետխաղային 11-մետրանոցներով պարտվեց «Սամպդորիային»՝ 3:4: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

1/16 եզրափակիչում «Պալերմոն» սեպտեմբերի 25-ին կմրցի «Նապոլիի», «Բրեշիան»՝ «Մոնցայի», «Սամպդորիան»՝ «Ջենոայի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.