Վոլեյբոլի կանանց Իտալիայի հավաքականն առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

19:07   11 օգոստոսի, 2024

Վոլեյբոլի կանանց Իտալիայի հավաքականն առաջին անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն։ Փարիզի Խաղերում իտալացիները եզրափակիչում մրցեցին Տոկիո-2020-ի չեմպիոն ԱՄՆ-ի թիմի հետ եւ առավելության հասան 3:0 (25:18, 25:20, 25:17) հաշվով։

Իտալիան քառորդ եզրափակիչում հաղթել էր Սերբիային, կիսաեզրափակիչում՝ Թուրքիային։

ԱՄՆ-ի թիմը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել Լեհաստանին, կիսաեզրափակիչում՝ Բրազիլիային։

Փարիզի Խաղերի բրոնզե մեդալները նվաճեց Բրազիլիան, որը 3:1 (25:21, 27:25, 22:25, 25:15) հաշվով հաղթեց Թուրքիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.