17:46 11 օգոստոսի, 2024Արծաթե մեդալն ինձ չի պատկանում: Սա է պատճառը, որ ես կրծքիցս այն հանեցի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Փարիզի Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ հունահռոմական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների եզրափակիչում կողմնակալ մրցավարության պայմաններում 1:4 հաշվով հաղթանակը շնորհվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիին։ Արթուր Ալեքսանյանը արժանացավ Օլիմպիական խաղերի երկրորդ արծաթե մեդալին:
Պարգեւատրման արարողությունից հետո օլիմպիական չեմպիոնը արծաթե մեդալը հանեց:
«Բոլորը հարցնում են, թե ես ինչու մեդալը հանեցի կրծքիցս, որովհետեւ այդ մեդալն ինչ չի պատկանում: Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալն ինձ չի պատկանում: Պատճառը սա է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում Փարիզից հայտնել էր, որ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտի մրցավարության հարցով բողոքարկման գործընթաց է սկսվել: Ըստ մարզիչի, երկրորդ մրցափուլում Սարավին հնարքի գնալիս երկու ոտքով աշխատանքային գոտուց դուրս էր, որի պարագայում միավորը պետք է տրվեր Արթուր Ալեքսանյանին: Չելենջից հետո գլխավոր մրցավարը գորգից դուրս վիճակ չգրանցեց:
Հայաստանի թիմը, Արթուր Ալեքսանյանն այժմ գտնվում են օլիմպիական մայրաքաղաքում եւ հայրենիք կվերադառնա օգոստոսի 12-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.