Չինաստանն առաջին անգամ նվաճեց բոլոր ոսկե մեդալները ջրացատկի օլիմպիական մրցաշարում (տեսանյութ)

19:26   10 օգոստոսի, 2024

Պատմության մեջ առաջին անգամ ջրացատկի օլիմպիական մրցաշարի բոլոր ոսկե մեդալները (8 տիտղոս) նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները։

Վերջին մրցաձեւը տղամարդկանց 10 մետր աշտարակացատկն էր․․․

Ավարտվեց ջրացատկի օլիմպիական մրցաշարը։ Փարիզի Խաղերի վերջին տիտղոսն այս մարզաձեւում նվաճեց չինացի Ցաո Յուանը, որը հավասարը չունեցավ տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում։

Պատմության մեջ առաջին անգամ ջրացատկի օլիմպիական մրցաշարի բոլոր տիտղոսները նվաճեց Չինաստանը։

Կանանց 10 մետր աշտարակացատկում հաղթել էր Հունչան Ցյուանը։

3 մետր ոստնակացատկում հաղթել էրն տղամարդկանցից Սիյի Սեն, կանացից՝ Չեն Իվենը։

Սինքրոն զուգացատկում Չեն Իվենն ու Չան Յանին հաղթել էին կանանց 3 մետր ոստնակացատկում։ Տղամարդկանցից այս մրցաձեւում հաղթել էին Վան Ցզունյունն ու Լոնգ Դաոին։

10 մետր աշտարակացատկում կանանցից հաղթել էր Չեն Յույսի - Ցյուան Հունչան զույգը, տղամարդկանցից՝ Լյան Ցզյունցզեն ու Հաո Յանը։

Չինաստանն այս պահին 37 ոսկե մեդալով Փարիզի Խաղերի առաջատարն է։ ԱՄՆ-ի թիմն ունի 33 ոսկե մեդալ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.