Փարիզ-2024. Չինաստանն առաջին անգամ օլիմպիական տիտղոս նվաճեց գեղարվեստական մարմնամարզությունում (տեսանյութ)

18:36   10 օգոստոսի, 2024

Գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի թիմը, որը վաստակեց 69.800 միավոր։

Երկրորդ տեղում են Իսրայելի ներկայացուցիչները՝ 68.850։

Բրոնզե մեդալները նվաճեցին իտալացիները՝ 68.100։

Չինաստանն առաջին անգամ օլիմպիական տիտղոս նվաճեց այս մարզաձեւում։  Չինաստանի թիմի մարզիչն է կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Անաստասիա Բլիզնյուկը։

Չինաստանը 36 ոսկե մեդալով Փարիզի Խաղերի առաջատարն է։ ԱՄՆ-ի թիմն ունի 33 ոսկե մեդալ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.