14:51 10 օգոստոսի, 2024Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի երկրորդ շրջանը:
Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի փոխչեմպիոն, Մոնղոլիայի ներկայացուցիչ Տումուր Օչիրին Տուլգայի հետ եւ լարված պայքարում պարտվեց 5:7 հաշվով:
Վազգեն Թեւանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում Թեւանյանը 11:0 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլիին:
Եթե մոնղոլ ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.