14:42 10 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո 2-րդն է:
Պոկում վարժությունում Կարապետյանի գրանցեց 186 կգ արդյունք:
Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 180 կգ-ոց ծանրաձողը:
Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 186 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Հայաստանի մարզչական թիմը քաշը չփոխեց, Գարիկ Կարապետյանը մոտեցավ կրկին 186 կգ-ին եւ հաջողությամբ պոկեց ծանրաձողը:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը: Գարիկ Կարապետյանը կմեկնարկի 210 կգ-ով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.