Փարիզ-2024. Վազգեն Թեւանյանը հաղթեց ժամանակից շուտ 11:0 հաշվով

13:28   10 օգոստոսի, 2024

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Թեւանյանը գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլին:

Առաջին մրցափուլում Վազգեն Թեւանյանը շատ ակտիվ գոտեմարտեց, մրցակցին նկատողություն տվեցին, հաշիվ բացեցին եւ մեկ միավոր վաստակեց Թեւանյանը: Եվրոպայի չեմպիոնը եւս երկու միավոր վաստակեց մրցակցին դուրս հանելու եւ մրցակցի փախչելու համար: Առաջին մրցափուլի վերջնամասում երկու միավորանոց գցումով եւ գլորումով հաշիվը դարձրեց 7:0:

Երկրորդ մրցափուլում էլ Թեւանյանը 4 միավոր ավելացրեց հաշվին եւ հաղթեց ժամանակից շուտ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Գոտեմարտն ավարտվեց 11:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի կրկնակի փոխչեմպիոն, Մոնղոլիայի ներկայացուցիչ Տումուր Օչիրին Տուլգան:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.