19:17 9 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 370 կգ արդյունքով 7-րդն է (170+200) 89 կգ քաշային կարգում:
Պոկում վարժությունում Կարապետյանի գրանցեց 170 կգ արդյունք:
Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 170 կգ-ոց ծանրաձողը:
Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Փաշիկ Ալավերդյանը եւս երկու կիլոգրամ ավելացրեց եւ պատվիրեց 177 կգ:
Անդրանիկ Կարապետյանը պոկեց 177 կգ-ը, պահեց գլխավերեւում, բայց մրցավարները չհաշվեցին: Կարապետյանը մրցահարթակից իջնելիս Փաշիկ Ալավերդյանին պարզաբանեց, որ ուսն է իջել, այլ ոչ ձեռքը: Հավաքականի մարզիչը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց քննարկումից հետո քաշը չգրանցվեց: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 170 կգ-ով:
Հրում վարժությունը մեկնարկեց 200 կգ-ով եւ հաղոջությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 10 կգ-ոց քայլ արեց եւ պատվիրեց 210 կգ: Անդրանիկ Կարապետյանը չկարողացավ հրել: Հավաքականի մարզիչը մրցահարթակի անկյունում նախատեց Կարապետյանին, թե ինչու է փախչում ծանրաձողից:
Երկրորդ մոտեցումը ձախողելուց հետո Փաշիկ Ալավերդյանը ծանրաձողի քաշը դարձրեց 215 կգ: Անդրանիկ Կարապետյանն այն մոտեցումն էլ ձախողեց եւ պայքարն ավարտեց 7-րդ տեղում:
Օլիմպիական չեմպիոնը 404 կգ համաշխարհային ռեկորդով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.