16:28 9 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 65 կգ քաշային կարգի մասնակիցների վիճակահանությունը:
Հայաստանի թիմից 65 կգ քաշային կարգում օգոստոսի 10-ին մրցագորգ է դուրս գալու աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլին: 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղն է զբաղեցրել:
Վազգեն Թեւանյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 10-ին: Նրա մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.