Փարիզ-2024. Ամերիկացիները 3 ոսկե մեդալ նվաճեցին աթլետիկայում եւ շրջանցեցին չինացիներին (տեսանյութ)

01:02   9 օգոստոսի, 2024

Աթլետիկայի օլիմպիական մրցաշարում ԱՄՆ-ի ներկայացուցիչները օգոստոսի 8-ին նվաճեցին 3 ոսկե մեդալ։

Կանանց հեռացատկի օլիմպիական տիտղոսը նվաճեց Տարա Դեւիս-Վուդհոլը՝ 7.10 մետր։ Երկրորդ տեղում է Գերմանիայի ներկայացուցիչ Մալայկա Միհամբոն՝ 6.98 մետր։ Բրոնզե մեդալը նվաճեց ամերիկացի Ժասմին Մուռը՝ 6.96 մետր։

Կանանց 400 մետր արգելավազքում աշխարհի ռեկորդով (50.37 վայրկյան) հաղթեց ամերիկացի Սիդնի Մաքլաֆլին-Լեւրոնը։

Երկրորդ տեղում է ամերիկացի Աննա Քոքրելը՝ 51.87։ Բրոնզե մեդալակիր դարձավ Նիդերլանդների ներկայացուցիչ Ֆեմկե Բոլը՝ 52.15։

Տղամարդկանց 110 մետր արգելավազքի առաջին երկու տեղերում եւս ամերիկացիներ են՝ Գրանտ Հոլոուեյ (12.99) եւ Դենիել Ռոբերտս (13.09)։ Լավագույն եռյակը եզրափակեց ջամայկացի Ռաշիդ Բրոդբելը (13.09)։

ԱՄՆ-ի թիմը 30 ոսկե, 38 արծաթե եւ 35 բրոնզե մեդալով դարձյալ Խաղերի առաջատարն է։

Երկրորդ տեղում գտնվող Չինաստանն ունի 28 ոսկե, 25 արծաթե եւ 19 բրոնզե մեդալ։

Հայաստանը 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով 61-րդն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.