20:39 8 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտած աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից զրկվեց եւ դուրս մնաց պայքարից:
Քառորդ եզրափակիչում նրան հացթած ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւը պարտվեց կիսաեզրափակիչում ամերիկացի Սպենսեր Ռիչարդ Լիին 4:14 հաշվով:
Հիշեցնենք, որ Հարությունյանը Աբդուլաեւին պարտվել էր 5:12 հաշվով:
Մեկնարկային 1/8 եզրափակիչում 13:3 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմից պայքարի մեջ մնաց Վազգեն Թեւանյանը (65 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.