15:12 8 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ):
Աշխարհի բրոնզե մեդալակրի մրցակիցը կլինի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսը:
Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի համար գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.