15:06 8 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտած աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) չհաղթահարեց երկրորդ շրջանի արգելքը:
Քառորդ եզրափակիչում Հարությունյանը գոտեմարտեց ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւի հետ եւ պարտվեց 5:12 հաշվով:
Առաջին մրցափուլում Արսեն Հարությունյանը նախ մեկ միավոր վաստակեց, ապա մրցակիցը երկու միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ: Եւս երկու միավոր իր հաշվին Հարությունյանը ավելացնելուց հետո Աբդուլաեւը չորս միավորանոց հնարքով հաշիվը դարձրեց 6:3:
Երկրորդ մրցափուլում Աբդուլաեւը հարմար բռնվածքով երկու գլորումներով հաշիվը դարձրեց 10:3: Արսեն Հարությունյանը պատասխան գրոհում գցեց եւ գլորեց մրցակցին: Հաշիվը դարձավ 10:7՝ Աբդուլաեւի առավելությամբ:
Ուզբեկ ըմբիշի անկյունը բողոքարկեց, մրցավարները բավարարեցին եւ Արսեն Հարությունյանի հաշվից երկու միավոր հանեցին:
Մինչեւ գոտեմարտի ավարտն ուզբեկ ըմբիշը եւս երկու միավոր վաստակեց: Գոտեմարտն ավարտվեց Աբդուլաեւի հաղթանակով՝ 12:5:
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Հարությունյանը 13:3 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.