09:03 8 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Պայքարը սկսում են ազատ ոճայինները: Հայաստանի թիմից մրցագորգ դուրս կգա աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ):
Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգը:
Արսեն Հարությունյանի մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ից:
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ):
Աշխարհի բրոնզե մեդալակրի մրցակիցը հայտնի կդառնա այս քաշային կարգի սփոփիչ գոտեմարտերից հետո:
Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ից:
15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզ-2024-ում արդեն նվաճել է երեք մեդալ՝ երկու արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բրոնզե մեդալակիր՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.