21:52 7 օգոստոսի, 2024Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով նվաճեց Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 25-ամյա Մալխաս Ամոյանը գոտեմարտեց աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ եւ հաղթեց 6:5 հաշվով (ուղիղ եթեր):
Մրցակիցները գոտեմարտի մեկնարկում գրկախառնվեցին, հետո նոր մեկնարկեցին: Առաջին մրցափուլում Ամոյանը նախ մեկ միավոր վաստակեց գորգից դուրս հրելով Վարդանյանին: Ապա վերեւում աշխատելու հնարավորություն ստացավ եւ 4 միավորանոց գլորումով հաշիվցը դարձրեց 6:0:
Մրցակիցները գնացին հանգստի 6:0 հաշվով՝ Ամոյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Արամ Վարդանյանը ակտիվության համար մեկ միավոր ստացավ: Ամոյանին պարտեր նստացրին, մրցակիցը 4 միավոր վաստակեց:
Գոտեմարտն ավարտվեց 6։5 հաշվով Մալխաս Ամոյանի գեղեցիկ հաղթանակով:
Եվրոպայի եռակի չեմպիոնն իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում Ամոյանը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին:
Կիսաեզրափակիչում Ամոյանը 1:3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային:
Մալխաս Ամոյանը մասնակցում էր իր առաջին Օլիմպիական խաղերին:
ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ
հունահռոմեական ոճի ըմբշամարտ 77 կգ
անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան
Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում
Ազգությամբ՝ եզդի
Մալխաս Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է
2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է, 2016 թ. աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2018 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թ. աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2019 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:
Մեծահասակներում նորամուտը նշել է 2019 թվականի Poland Open մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր
2020 թ. աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր է, 2021 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն, 2021 թ. աշխարհի չեմպիոն 72 կգ քաշային կարգում:
2021 թվականին փոխել է քաշային կարգը՝ օլիմպիական քաշի 77 կգ:
2022թ. Եվրոպայի չեմպիոն նոր քաշային կարգում, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2022թ. աշխարհի Մ23 չեմպիոն, 2023 թ. Եվդոպայի չեմպիոն, 2023թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
2024թ. Եվրոպայի չեմպիոն է:
Մալխաս Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.