UWW. Ալեքսանյան - Սարավի օլիմպիական եզրափակիչի սպասումով (տեսանյութ)

20:25   7 օգոստոսի, 2024

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Ըմբշամարատի միջազգային ֆեդերացիան (UWW) 97 կգ քաշային կարգի օլիմպիական եզրափակիչի անոնս է պատրաստել։

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:05-ից եւ կլինի 12-րդ գոտեմարտը B մրցագորգում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.