Փարիզ-2024. Ալեքսանդրա Միրոսլավը նվաճեց Լեհաստանի առաջին օլիմպիական տիտղոսը (տեսանյութ)

17:56   7 օգոստոսի, 2024

Ալեքսանդրա Միրոսլավը նվաճեց արագընթաց ժայռամագլցման օլիմպիական տիտղոսը։

Որակավորման փուլում աշխարհի ռեկորդ (6,06 վայրկյան) սահմանած մարզուհին եզրափակիչում մրցեց չինացի Դեն Լիջուանի հետ եւ հաղթեց 6,10 վայրկյանում։

Լեհաստանը նվաճեց առաջին տիտղոսը Փարիզի Խաղերում։ Այս մրցաձեւում բրոնզե մեդալը եւս բաժին հասավ լեհ մարզուհու։

  1. Ալեքսանդրա Միրոսլավ (Լեհաստան)՝ 6,10 վայրկյան
  2. Դեն Լիցզյուան (Չինաստան)՝ 6,18
  3. Ալեքսանդրա Կալուցկայա (Լեհաստան)՝ 6,53

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.