Փարիզ-2024. Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց

14:24   7 օգոստոսի, 2024

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտավ աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը:

Հայաստանի առաջատար վազորդը մասնակցեց 800 մետ վազք մրցատարածությունում եւ ցույց տվեց 1:49.91 վայրկյան արդյունք: Երրորդ ենթախմբում Երվանդ Մկրտչյանը զբաղեցրեց վերջին տեղը: 1:49.91 վայրկյան արդյունքով Մկրտչյանը գրանցեց Հայաստանի ռեկորդ:

Երվանդ Մկրտչյանը որակավորման փուլում զբաղեցրեց 35-րդ տեղը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.