Փարիզ-2024․ Ամերիկացիները եւս 2 տիտղոս նվաճեցին եւ առաջ անցան Չինաստանից (տեսանյութ)

00:27   7 օգոստոսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով աթլետիկայի մրցաշարում ԱՄՆ-ի թիմը նվաճեց եւս երկու տիտղոս։ Տղամարդկանց 1500 մետր վազքում սենսացիոն հաղթանակ տարավ Քոուլ Հոքերը, որը նաեւ սահմանեց օլիմպիական ռեկորդ՝  3:27.65 րոպե։

Գլխավոր ֆավորիտ, Տոկիոյի Օլիմպիական խաղերում օլիմպիական ռեկորդով (3.28,32) տիտղոսը նվաճած աշխարհի կրկնակի չեմպիոն, նորվեգացի Յակոբ Ինգեբրիգտսենը գրավեց չորրորդ տեղը։

Արծաթե մեդալը նվաճեց բրիտանացի Ջոշ Քերը (3.27,79), բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկացի Յարեդ Նագյուզը (3.27,80):

Կանանց 200 մետր վազքում հաղթեց ամերիկացի Գաբրիել Թոմասը՝ 21,83 վայկրկան։

Փարիզի Խաղերում 100 մետր վազքի չեմպիոն դարձած Ժուլիեն Ալֆրեդը (Սենթ Լյուսիա) գրավեց երկրորդ տեղը՝ 22,08։ Երրորդ տեղում է ամերիկացի Բրիտանի Բրաունը՝ 22,20։

ԱՄՆ-ի թիմը Փարիզի Խաղերի առաջատարն է ոսկե մեդալների քանակով՝ 24: Չինաստանը 22 տիտղոսով երկրորդն է։

Աթլետիկայի մրցաշարում կանանց մուրճի նետման օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2023թ․ աշխարհի չեմպիոն, կանադացի Քամրին Ռոջերսը՝ 76,97 մետր։

Երկրորդ տեղում է ամերիկացի Անետ Ննեկի Էչիկանվոկեն՝ 75,48։ Լավագույն եռյակը եզրափակեց չինացի Ցզե Չժաոն՝ 74,27։

Աշխարհի եւ Օլիմպիական խաղերի ռեկորդակիր (82,29), եռակի օլիմպիական չեմպիոն, լեհ Անիտա Վլոդարչիկը 74,23 մետր արդյունքով գրավեց չորրորդ տեղը։

Բահրեյնի ներկայացուցիչ Ուինֆրեդ Մուտիել Յավին նվաճեց չեմպիոնի տիտղոսը կանանց 3000 մետր խոչընդոտավազքում։ 2023թ․ աշխարհի չեմպիոնը ցույց տվեց 8.52,76 րոպե, ինչը օլիմպիական ռեկորդ է։

Երկրորդ տեղում է ուգանդացի Պերուտ Չեմուտայը (8.53,34), երրորդ տեղում՝ քենիացի Ֆեյս Չերոտիչը (8.55,15):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.