13:46 6 օգոստոսի, 2024Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը գոտեմարտեց 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ ժամանակից շուտ:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց ֆին ըմբիշին, Մալխաս Ամոյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Մեկ բռնցվածքով Ամոյանը հաշիվը դարձրեց 7:0: Մրցակիցը բողոքարկեց մրցավարի որոշումը, բայց կողային մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 8:0 Ամոյանի վստահ հաղթանակով:
Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.