12:35 6 օգոստոսի, 2024Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը Վազգեն Թեւանյանի եւ Արսեն Հարությունյանի հետ այս առավոտ մեկնեցին օլիմպիական Փարիզ։
Երեւանի ժամանակով 10:50-ին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով օլիմպիական մայրաքաղաք մեկնեց Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին խումբը։
Արսեն Հարությունյանին եւ Վազգեն Թեւանյանին 33-րդ ամառային Օլիմպիական խաղեր ուղեկցեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը, Արսեն Հարությունյանի անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանը, Վազգեն Թեւանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը։ Թիմի հետ էր նաեւ 2004թ. Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը։
Հայաստանի թիմին ճանապարհելու էին եկել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, երկրպագուներ, հարազատներ։ Վազգեն Թեւանյանին ճանապարհում էր նրա կինը՝ Սոնան։
Օլիմպիականները բարձր տրամադրությամբ մեկնեցին Օլիմպիական խաղեր։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57կգ) եւ Վազգեն Թեւանյան (65 կգ):
Ազատ ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 8-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգա Արսեն Հարությունյանը: Օգոստոսի 10-ին պայքարի մեջ կմտնի Վազգեն Թեւանյան: Հայ օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:
Փարիզ-2024-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հենացատկի վարժությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.