#Paris2024. Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը մեկնում են Փարիզ՝ ուղիղ

09:21   6 օգոստոսի, 2024

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը մեկնում են Փարիզ:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից:

10:50-ին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը։ Մարզիկներին Փարիզ է ուղեկցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57կգ)  եւ Վազգեն Թեւանյան (65 կգ):

Ազատ ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 8-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգա Արսեն Հարությունյանը: Օգոստոսի 10-ին պայքարի մեջ կմտնի Վազգեն Թեւանյան: Հայ օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:

Փարիզ-2024-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հենացատկի վարժությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.