21:00 5 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի վիճակահանությունը։ Հայտնի են Հայաստանի առաջին մասնակիցների՝ Արթուր Ալեքսանյանի(97 կգ) եւ Մալխաս Ամոյանի (77կգ) առաջին մրցակիցները։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը մեկնարկային 1/8-րդ եզրափակիչում կլինի 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմը։
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն, 2024 թ. Բաքվում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ։
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կմեկնարկեն օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 13:00-ից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.