Փարիզ-2024. Կիսաեզրափակիչի Մարոկկո - Իսպանիա հանդիպման մրցավարը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց (ֆոտո)

20:39   5 օգոստոսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի Մարոկկո – Իսպանիա հանդիպման մրցավար, ուզբեկ Իլգիզ Տանտաշեւը խաղացողների հետ բախման հետեւանքով փոխարինվեց 15-րդ րոպեին։

Ընթանում է առաջին խաղակեսը։ 1:0 հաշվով հաղթում է Մարոկկոյի թիմը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիայի եւ Եգիպտոսի հավաքականները, որոնց դիմակայությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.