12:04 5 օգոստոսի, 2024Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) դասակարգման աղյուսակում ռուսաստանցի Էլինա Ավանեսյանին ներկայացրել է Հայաստանի դրոշով, սակայն երկրի անվանումը նշվում է Ռուսաստան։
21-ամյա հայ թենիսիստուհին մնացել է 58-րդ տեղում։ Էլինա Ավանեսյանը երեք տարի բնակվում է Բարսելոնայում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն արդյունքը եղել է Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանը։
Անցած ամիս առաջին անգամ WTA շարքի մրցաշարի եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Էլինա Ավանեսյանն առաջադիմել էր 18 աստիճանով՝ բարձրանալով 58-րդն տեղ։
WTA, օգոստոսի 5
1 (1). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 11 005 միավոր
2 (2). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 7703
3 (3). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 7256
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 6376
5 (5). Ժասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5373
6 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 4515
7 (7) Չժեն Ցինվեն (Չինաստան)՝ 4025
8 (9). Դանիել Քոլինզ (ԱՄՆ)՝ 3702
9 (8). Մարիա Սակարի (Հունաստան)՝ 3621
10 (10). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա)՝ 3573
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.