100 մետր վազքի օլիմպիական չեմպիոն․ Ես ունեմ ասթմա, ալերգիա, դիսլեքսիա, դեպրեսիա, բայց դրանք չեն որոշիչ

11:53   5 օգոստոսի, 2024

100 մետր վազքում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Նոա Լայլզը սոցիալական ցանցերում արած գրառմամբ նշել է, թե ինչքան առողջական խնդիրներ ունի։

«Ես ունեմ ասթմա, ալերգիա, դիսլեքսիա, դեպրեսիա, տագնապի ախտանիշ եւ Կենտրոնացման դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշ, բայց դրանք չեն որոշիչ։ Այդպիսի բաները չեն որոշում, թե դու ով կարող ես դառնալ։ Միայն դու ինքդ ես որոշում»,- գրել է Նոա Լայլզը։

100 մետր վազքի եզրափակիչում Նոա Լայլզը երկրորդ տեղը գրաված ջամայկացի Քիշանա Թոմփսոնին գերազանցել էր 0,005 վայրկյանով։ Պահանջվել էր ֆոտոֆինիշ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.