Աշխարհի ռեկորդակիր Յարոսլավա Մահուչիխը՝ օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

23:50   4 օգոստոսի, 2024

Բարձրացատկի կանանց աշխարհի ռեկորդակիր, ուկրաինացի Յարոսլավա Մահուչիխը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։ Նա հաղթահարեց 2 մետր բարձրությունն առաջին փորձից։

Երկրորդ տեղը գրաված ավստրալացի Նիկոլա Օլիսլագերսը նույնպես ցույց տվեց 2 մետր արդյունք, սակայն երրորդ փորձից։

Բրոնզե մեդալներ նվաճեցին ուկրաինացի Իրինա Գերաշչենկոն եւ ավստրալացի Էլեանոր Պատերսոնը, որոնք առաջին փորձից հաղթահարեցին 1․95 մետր բարձրությունը։

Յարոսլավա Մահուչիխին պատկանող համաշխարհային ռեկորդը 2.10 մետր է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.