Նադալը շնորհավորել է Ջոկովիչին

22:10   4 օգոստոսի, 2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, օլիմպիական չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալը սոցիալական ցանցերում արած գրառմամբ շնորհավորել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչին օլիմպիական տիտղոսի առթիվ։

Փարիզի Խաղերի եզրափակիչում Ջոկովիչը երկու սեթում պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

«Նովակ, շնորհավորում եմ «Ոսկե սաղավարթի» առթիվ եւ քո նպատակին հասնելու կապակցությամբ։ Գերազանց է»,- գրել է Նադալը։

Ջոկովիչը 5-րդ անգամ մասնակցեց Օլիմպիական խաղերին։ Նախքան այս նա երեք անգամ հասել էր կիսաեզրափակիչ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.