37-ամյա Ջոկովիչն՝ օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

19:32   4 օգոստոսի, 2024

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։ 37-ամյա սերբ թենիսիստը եզրափակիչում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 7:6 (7:2) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 52 րոպե։

Ջոկովիչն առաջին անգամ տիտղոս նվաճեց Օլիմպիական խաղերում։ Նախորդ խաղերում նա երեք անգամ հասել էր կիսաեզրափակիչ։ Ալկարասն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերի։

Ջոկովիչը օլիմպիական տիտղոսը նվաճած ավագագույն թենիսիստն է (37 տարեկան եւ 74 օրական) 1988-ին Օլիմպիական խաղերի ծրագրում թենիսը վերադարձնելուց հետո։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի (Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, Ուիմբլդոնի մրցաշար, ԱՄՆ-ի բաց առաջնություն) 24-ակի չեմպիոնը կրկնեց գերմանացի Շտեֆի Գրաֆի, ամերիկահայ Անդրե Աղասու, ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ իսպանացի Ռաֆայել Նադալի նվաճումը՝ ձեւակերպելով «Ոսկե սաղավարտ» («Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերի եւ Օլիմպիական խաղերի տիտղոսները)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.