18:57 4 օգոստոսի, 2024Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն։ 68-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Ռոդրիգեսը։
Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2
Խոնատան Դուարտե, 32, Ալեքսիս Ռոդրիգես, 68
Օգոստոսի 3
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 2:0
Կասիմ Հաջի, 45, Հիլարիոն Գուր, 72
Օգոստոսի 2
ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0:2
Լյովա Մրյան, 56, Ռազմիկ Հակոբյան, 72
Հեռացում՝ Արգիշտի Պետրոսյան (ԲԿՄԱ), 18
Օգոստոսի 5
«Նոա» - «Գանձասար»՝ 19:00
«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 19:00
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.