09:04 4 օգոստոսի, 2024Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների:
Առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակեց 14.733 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար:
Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Անմիջապես օղակների վարժության եզրափակիչից հետո կմեկնարկի հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ պայքարի մեջ կլինի Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արթուր Դավթյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հուլիսի 27-ին վաստակել է 14.666 միավոր:
Արթուր Դավթյանը համարվում է այս վարժության գլխավոր ֆավորիտը:
Նրա մասնակցությամբ եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին Երեւանի ժամանակով 18:25-ին:
Հիշեցնենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.