19:34 3 օգոստոսի, 202427-ամյա ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը նվաճեց 7-րդ օլիմպիական տիտղոսը կարիերայում։
Փարիզի Խաղերում Սիմոնա Բայլզը դարձավ կրկնակի չեմպիոն։ Անհատական բազմամարտի տիտղոսը նվաճելուց հետո նա հաղթեց նաեւ հենացատկում՝ 15.300։
Արծաթե մեդալը նվաճեց բրազիլացի Ռեբեկա Անդրադեն (14.966)։ Լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Ջեյդ Քերին (14.466)։
Տղամարդկանց ազատ վարժություններում ոսկե մեդալը նվաճեց ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որը վաստակեց 15,000 միավոր։
Երկրորդ տեղը գրավեց իսրայելցի Արտյոմ Դոլգոպյատը (14.966)։ Բրոնզե մեդալակիր դարձավ բրիտանացի Ջեյք Ջարմանը (14,933)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.