Փարիզ-2024. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Մարոկկոյի հետ (տեսանյութ)

22:05   2 օգոստոսի, 2024

Ֆուտբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։ Իսպանացիները քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեցին Ճապոնիայի թիմին։ Դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Աչքի ընկավ նաեւ «Ժիրոնայի» 24-ամյա հարձակվող Աբել Ռուիսը։

Կիսաեզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը, որը 4:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։

Գոլերը խփեցին Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնի» 28-ամյա հարձակվող Սոֆիան Ռահիմին, իսպանական «Վիլյառեալի» 20-ամյա հարձակվող Իլյաս Ախոմաշը, փարիզյան ՊՍԺ-ի 25-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմին եւ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Էլ-Մեհդի Մաուհուբը։  

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Եգիպտոսն ու Պարագվայը, Արգենտինան ու Ֆրանսիան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.