Թոմ Քրուզը Փարիզի Խաղերի փակմանը ճոպանից կախված կիջնի ստադիոնի տանիքից

11:41   2 օգոստոսի, 2024

Ամերիկացի կինոդերասան Թոմ Քրուզը կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։ Նա «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի տանիքից կիջնի ճոպանից կախված, հաղորդում է TMZ-ն։ Նրա միջոցով Փարիզն օլիմպիական դրոշը կփոխանցի 2028թ․ օլիմպիական մայրաքաղաք Լոս Անջելեսին (ԱՄՆ)։

Այս տարի Թոմ Քրուզը մի քանի կասկադյորական հնարքներով մասնակցել է Լոս Անջելեսի Խաղերին նվիրված տեսահոլովակների նկարահանումների՝ օլիմպիական դրոշով ճանապարհորդելով Փարիզից Լոս Անջելես։

Տեսահոլովակի վերջում Թոմ Քրուզը պարաշյուտով ցատկում է Հոլիվուդի բլրի հայտնի նշանի վրա։ Տեսահոլովակը կցուցադրվի Փարիզի Խաղերի փակմանը դերասանի իրական ժամանակում կատարած հնարքից հետո։

Փարիզի Խաղերի փակման արարողությունն օգոստոսի 11-ին է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.