Փարիզ-2024. Տղամարդու քրոմոսոմներ ունեցող բռնցքամարտիկից պարտություն կրած իտալուհի Կարինիի աջակցության արշավ է սկսվել (ֆոտո, վիդեո)

02:00   2 օգոստոսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի կանանց մրցաշարում  Իմեն Խելիֆիից (Ալժիր) 46 վայրկյանում պարտություն կրած իտալուհի Անջելա Կարինիի աջակցության արշավ է սկսվել սոցիալական ցանցերում #IStandWithAngelaCarini հեշթեգով։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով բազմաթիվ կազմակերպություններ տեղի ունեցածը որակել են բռնություն կնոջ նկատմամբ տղամարդու կողմից։

Իման Խելիֆից 2023թ․ աշխարհի առաջնությունում չէր անցել գենդերային թեստը (չէր համարվել կենսաբանորեն կին) եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով որակազրկվել էր, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի որոշել էր, որ նա կին է եւ թույլատրել նրա մասնակցությունը կանանց մրցումներին։

Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։

Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆին օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.