Փարիզ-2024. Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը կիսաեզրափակիչում (տեսանյութ)

16:27   1 օգոստոսի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը սենսացիոն պարտություն կրեց Փարիզի Օլիմպիական խաղերում։ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի հետ, որն առավելության հասավ 6:2, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։ 

Նա մենախաղի օլիմպիական եզրափակիչ դուրս եկած առաջին չինացի թենիսիստն է պատմության մեջ։

Չժեն Ցինվենը առաջին հաղթանակը տարավ Իգա Շվյոնտեկի նկատմամբ։ Նախորդ մրցախաղերում հաղթել էր աշխարհի առաջին ռակետը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչն ու աշխարհի 67-րդ ռակետ, սլովակ Աննա Շմիդլովան։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.