15:42 31 հուլիսի, 2024Չինաստանի զույգը նվաճեց օլիմպիական տիտղոսը ջրացատկի կանանց 10 մետր աշտարակացատկում։ Ոսկե մեդալակիրներ դարձան Յույսի Չենն ու Հունչան Ցյուանը՝ 359.10 միավոր։
Երկրորդ տեղում է Հյուսիսային Կորեայի զույգը։ Եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիայի զույգը։
Փարիզի Խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում Չինաստանը 7 ոսկե, 6 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով բարձրացավ առաջին տեղ։ Չինաստանը երեքական ոսկե մեդալ է նվաճել ջրացատկում եւ հրաձգությունում, 1 ոսկե մեդալ՝ սեղանի թենիսի մրցաշարում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.